«Էսպաս» կենտրոնի համակարգող

Home » Uncategorized @hy » «Էսպաս» կենտրոնի համակարգող

Աշխատանքի տևողությունը` առնվազն 3 տարի

Աշխատանքի սկիզբը` մայիս, 2020 թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագրություն`

«Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երևանյան կենտրոնն է, որն իրականացնում է երիտասարդական նորարար ծրագրեր քաղաքացիական կրթության, զբաղվածության և զբոսաշրջության ոլորտներում, որոնք հանգեցնում են դրական փոփոխությունների Հայաստանում։

Կենտրոնի համակարգողը առաջնորդում է կենտրոնի թիմին՝ նախագծելու և իրականացնելու նորարարական երիտասարդական ծրագրեր՝ շարունակաբար զարգացնելով սիներգիաները Հիմադրամի ծրագրերի միջև և գործընկերային հարաբերություններն այլ կառույցների հետ։ Զուգահեռաբար նախաձեռնում և կազմակերպում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթման գործընթացները:

Աշխատանքային պարտականություններ

  • Ծրագրերի կառավարում՝
    • ուղղորդել թիմին  նորարար ծրագրերի (հիմնականում երիտասարդական) մշակման հարցերում,
    • աջակցել թիմին ընթացիկ  ծրագրերի իրականացման և զարգացման հարցերում,
    • զարգացնել կենտրոնի տարբեր ծրագերի միջև համագործակցային կապերը,
    • նախաձեռնել հիմնադրամի ծրագրերի համար անհրաժեշտ ֆոնդերի հայթայթման աշխատանքներ (հաջողակ հայտերի պատրաստում, հարաբերությունների հաստատում պոտենցիալ հովանավորների և գործընկերների հետ),
    • ապահովել Հիմնադրամի ծրագրերի կառավարման ընթացակարգերի անխափան իրականացումը։
  • Թիմի առաջնորդում՝
    • առաջնորդել կենտրոնի 10-15 հոգանոց թիմը,
    • իրականացնել թիմի անդամների գնահատում և խթանել վերջիններիս շարունակական զարգացումը։
  • Արտաքին հարաբերություններ՝
    • խթանել կենտրոնի տեսանելիությունը՝ ստեղծելով նոր կապեր (հասարակական, մասնավոր և պետական կառույցների հետ) և պահպանել գործընկերային հարաբերությունները,
    • կազմակերպել կապերի հաստատմանն ուղղված  տարատեսակ միջոցառումներ։

Պահանջվող որակավորում, փորձ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 8  տարվա աշխատանքային փորձ,
  • Առնվազն 4  տարվա աշխատանքային փորձ թիմի ղեկավարի պաշտոնում,
  • Աշխատանքային փորձ ֆոնդահայթայթման ոլորտում (ցանկալի է   հասարակական կամ կրթական ոլորտներում),
  • Նորարար մոտեցումների կիրառման և խթանման  հմտություններ,
  • Թիմի մասնակցային կառավարման հմտություններ,
  • Միջմշակութային միջավայրում աշխատելու հմություններ,
  • Արդյունավետ հաղորդակցման, գործընկերների ցանցի ստեղծման և պահպանման հմտություններ,
  • Բարդ իրավիճակների և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Հայերեն, ֆրանսերեն (առնվազն B2) և անգլերեն (առնվազն C1) լեզուների իմացություն,
  • Համակարգչային գրասենյակային ծրագրերի և առցանց աշխատանքային գործիքների  վարժ օգտագործում,
  • Ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք hr@kasa.am էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրական /CV/ և ուղեկցող նամակ՝ նամակի վերնագրում նշելով կենտրոնի համակարգող : Ուղեկցող  նամակում խնդրում ենք մեկ էջի սահմաններում նկարագրել, թե ինչպես եք պատկերացնում «Էսպաս» կենտրոնի զարգացումը Ձեր ղեկավարման առաջին 3 տարիների ընթացքում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը  2020 թվականի մարտի 18-ը է։ Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44 հեռախոսահամարով: