Վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար աճում է (բացառություն են կազմել, իհարկե, Կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 2-րդ պատերազմի, ինչպես նաև դրանց հաջորդած շրջանները). այդ մասին է վկայում ամենամյա վիճակագրությունը: Միևնույն ժամանակ, զբոսաշրջությունը ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է տնտեսության գերակա ճյուղ՝ հաշվի առնելով երկրի մարդկային և մշակութային ներուժը:
Հիմնադրամի ստեղծման պահից ի վեր մենք ևս ընտրել ենք գործել զբոսաշրջության ոլորտում, որպեսզի
- նպաստենք մի կողմից՝ Հայաստանի առավել լավ ճանաչմանը Եվրոպայում, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրելով հաղորդակից լինել «իրական» Հայաստանին և նրա ամենակարևոր հարստությանը՝ մարդկանց,
- զբոսավարների (վերա)պատրաստման դասընթացների միջոցով կրթենք կայուն զբոսաշրջության ջատագով որակյալ մասնագետներ՝ միաժամանակ փոքրիկ ներդրում ունենալով տեղական բնակչության զբաղվածության խնդրի լուծման հարցում,
- Երևանում և Գյումրիում սեփական հյուրատների ստեղծմամբ մեր ներդրումն ունենանք Հայաստանում զբոսաշրջային առաջարկի զարգացման և բազմազանեցման գործում,
- Գյումրու հյուրատան շուրջ ծավալած սոցիալական ձեռնարկատիրական գործունեության միջոցով (երթուղիներ Շիրակի մարզի ներառմամբ, գիշերակաց, կրթական միջոցառումների հյուրընկալություն, տեղացի զբոսավարների պատրաստում և այլն) նպաստենք Հայաստանի տնտեսապես ամենախոցելի և, միևնույն ժամանակ, մշակութային առումով ամենահարուստ Շիրակի մարզի առաջխաղացմանը և զարգացմանը՝ զուգահեռաբար ինքնաֆինանսավորում ապահովելով զարգացման մեր մյուս ծրագրերի համար,
- զբոսաշրջային թեմատիկ բազմալեզու հրատարակությունների միջոցով նպաստենք Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն արտերկրում:
Այսպիսով, ճամփորդելով մեզ հետ՝ դուք նպաստում եք Հայաստանում տևական զբոսաշրջության զարգացմանը, որի հիմքում հարգանքն ու հոգատարությունն են տեղի բնության և բնակչության հանդեպ: Մեր խիստ անհատականացված երթուղիները հնարավորություն են տալիս խորությամբ բացահայտել Հայաստանը՝ միահյուսելով մշակույթն ու տեղացիների հետ հանդիպումները, ականջալուր մեր հնամենի երկրի կենդանի իրականությանը: Միևնույն ժամանակ, դուք նպաստում եք հայաստանյան հասարակության բաօրությանը՝ անուղղակիորեն ձեր ներդրումն ունենալով մեր զարգացման ծրագրերի իրականացման գործում։
Արտագնա զբոսաշրջության ոլորտում մեր գործունեությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր ֆրանսալեզու կայք: Ինստագրամում կարող եք հետևել Գյումրու հյուրատան մեր նորություններին։ Դե, իսկ ձեր հանգիստը մեզ մոտ կարող եք ամրագրել Բուքինգի միջոցով։