Գրական հանդիպում – Մտածենք մեր դարաշրջանի մասին հաշվի առնելով հնագույն առասպելները. Կամյու և Վարուժան

Home » Լուրեր Հայաստանից » Գրական հանդիպում – Մտածենք մեր դարաշրջանի մասին հաշվի առնելով հնագույն առասպելները. Կամյու և Վարուժան

Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ և ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական կազմակերպություն ձեզ հրավիրում է մասնակցել գրական երեկույթի՝ փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին՝ Ալիանս Ֆրանսեզի գրադարանում։
Չինական շատ հայտնի առակում մեջբերվում է «Կկարողանայիք ապրել հետաքրքիր ժամանակներ»։ Իր ձևի մեջ նախազգացում ունեցող այս նախադասությունը ավելի շուտ թաքցնում է իր նախազգացողությունը, որպեսզի թշնամիները ապրեն մռայլ ժամանակներ։

Մենք չենք կարող ժխտել, որ ապրում ենք «հետաքրքիր ժամանակներ», չափազանց շատ հետաքրքիր։ «Մենք կարիք ունենք համարձակ խոսքերի», – ասել է Ալբերտ Կամյուն իր «Պայքարող մարդը» ստեղծագործությունում։ Պետք է վերագտնել մեր մարդկային արժանապատվությունը, մի նոր մոտեցումով մտածել մեր դարաշրջանի մասին և առաջին հերթին մեր հասարակության մասին, որն ավելի ու ավելի չեզոք է դառնում, քանի որ ի թիվս այլ բաների ինքնության քայքայումը նպաստել է գլոբալացմանը։

Այս ամենը անելու համար շատ գրողներ և փիլիսոփաներ ամբողջ աշխարհից որոշել են օգտագործել հնագույն առասպելները ( հունական, սկանդինավյան, պարսկական…) որպես ժամանակակից ընթերցանության բանալի՝ հաղորդելով նրանց իմաստ։ Ժան Ժիոնո, Առթո Փասիլինա, Զիգմունդ Փրեյդ և այլոք հաճախ օգտագործում են հնագույն առասպելները որպես մեր ժամանակների ըներցանության բանալի և կիրք, որը բնորոշ է մարդկային էակներին։

Այսպիսով մենք Ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս հանդիպմանը վերաբացահայտելու համար Ալբերտ Կամյույին և Ժան Ժաք Վարուժանին։Երկու մեծանուն հեղինակների ֆրանսիական և ֆրանսահայ գրականության, ովքեր օգտագործել են հնագույն առասպելները ներկայացնելու համար մեզ մեր դարաշրջանը։

Հանդիպումը կվարեն Մաքսանս Սմանիոտոն՝ Ֆրանկոֆոնիայի ծրագրի պատասխանատուն, և Լուսինե Աբգարյանը՝ Հայաստանում Ալիաս Ֆրանսեզի գրադարանի պատասխանատուն և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտ։