«ԱՄԵՆԱՔԱՂԱՔԱՑԻ». ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

Home » Ուսուցողական խաղեր » «ԱՄԵՆԱՔԱՂԱՔԱՑԻ». ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

«Ամենաքաղաքացի» խաղը ստեղծվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։ Խաղի հիմնական նպատակն է բարելավել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և պարտականությունների իմացությունը հայ երիտասարդների շրջանում և նպաստել որպես քաղաքացի դրանց իրացմանը։

«Ամենաքաղաքացի» խաղի կոնցեպտուալ նախատիպը Հնդկաստանում գործող ComMutiny – The Youth Collective կազմակերպության կողմից ստեղծված Samvidhan Live – The Jagrik project համազգային խաղ-նախաձեռնությունն է։ Ոգեշնչվելով այս նախաձեռնությունից՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տեղայնացրել է այն հայ երիտասարդների ուսուցողական կարիքներին համապատասխան։

Խաղը բաղկացած է 6 իրավունքի և 6 պարտականության, ինչպես նաև մեկ բոնուս քարտից, որի առաջադրանքները վերաբերում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը: Բոլոր 12 խաղաքարտերն իրենց հերթին բաղկացած են երկու բաժիններից՝ «Միասին» և «Ես»։ «Միասին» բաժնի առաջադրանքները մասնակիցներն իրականացնում են զույգերով՝ կատարելով ուսումնասիրություններ, իրազեկելով և իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, համագործակցելով համայնքի այլ անդամների հետ: «Ես» բաժնի առաջադրանքները զույգի յուրաքանչյուր անդամ կա- տարում է ինքնուրույն։ Դրանք ուղղված են ինքնազարգացմանն ու ինքնակազմակերպմանը:

Խաղը նախատեսված է և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթական միջավայրերում խաղալու համար։ Այն ծավալուն է և երկարաժամկետ (կարելի է խաղալ մինչև 6 շաբաթ), բայց բավականին ճկուն է և ոչ ֆորմալ կրթական շրջանակներում (թրեյնինգներ, աշխատարաններ, և այլն) ևս կարելի է կիրառել խաղի առանձին կոմպոնենտներ։ Կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր անձինք։

«Ամենաքաղաքացի»-ն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ: