Քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավարի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » Քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավարի թափուր հաստիք


Աշխատանքի տևողությունը`
առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

1. Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը: Ծրագրի պատասխանատուն իր թիմի հետ միասին հավաքագրելու է առնվազն 40 կամավորն /ակումբավար/։ Ուսուցանողների և փորձագետների մասնակցությամբ կազմակերպելու է կամավորների քաղաքացիական կրթությունը և վերապատրաստումը որպես ակումբավարներ, ինչպես նաև իրականացնելու է ակումբավարների շարունակական մենթորինգ և աջակցություն, ովքեր մինչև ծրագրի ավարտը ամենշաբաթյա հաճախականությամբ  վարելու են երիտասարդական ակումբներ՝ կազմակերպելով քննարկումներ և համախմբելով ակումբների մասնակիցներին համայնքանպաստ երիտասարդական նախաձեռնություններում։ Ծրագրի պատասխանատուն կազմակերպելու և ապահովելու է քաղաքացիական կրթությանն աջակցող ուսուցողական խաղերի մշակումը։

2Աշխատանքային պարտականություններ՝

  • Ղեկավարել և վերահսկել քաղաքացիական կրթության ծրագրի ողջ ընթացքը
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
  • Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը
  • Մշտապես կապ պահպանել Գյումրու ծրագրի պատասխանատուի հետ և իրականացնել պարբերական մշտադիտարկման այցեր
  • Հավաքագրել կամավոր ակումբավարներ և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական ակումբներ
  • Կազմակերպել կամավորների քաղաքացիական կրթությունն ու վերապատրաստումը որպես ակումբավար
  • Մշտապես աջակցել ակումբավարներին ակումբների և երիտասարդական նախաձեռնությունների պատրաստման աշխատանքներում
  • Հեռավար ուսուցման ծրագրի թիմի հետ համատեղ մշակել դասընթաց ակումբավարների համար
  • Կազմակերպել Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակներում մշակել ուսուցողական խաղերի՝ համագործակցելով այլ ծրագրային թիմերի հետ
  • Կազմակերպել մշակված խաղերի կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ ուսուցիչների և երիտասարդական աշխատողների համար
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/
  • Աջակցել ծրագրի հետագա ֆինանսավորման գործընթացին
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը

3Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է Հասարակական գիտությունների կամ Մարդու իրավունքների ոլորտում
  • Երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության, կամավորների հետ աշխատանքի և քաղաքացիական կրթության ոլորտում աշխատանքային փորձ
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիվի որպես առավելություն)
  • Կազմակերպչական, հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Ստեղծագործ մոտեցում
  • Անձնային հատկանիշներ` նախաձեռնողականություն, կազմակերպվածություն, ճշտապահություն, ազնվություն, վստահելիություն, խմբային աշխատանքի ունակություն, ճկունություն, այլ մշակույթների նկատմամբ լայնախոհ մոտեցում
  • Առցանց դասընթացների մասնակցությունը և/կամ  մշակման փորձը  կդիտվի որպես առավելություն

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 27-ը։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am:

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։