Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 10-ին Շվեյցարիայում կյանքից հեռացել է տիկին Սիրվարդ Փերսըն-Գազանճեանը։
Եթովպահայ Սիրվարդն ուսում էր ստացել Երևանի կոնսերվատորիայում և ժամանակին Տիգրան Հեքեքյանի հետ մասնակից դարձել «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ստեղծմանը։
Այնուհետև նա հաստատվել էր Շվեյցարիայում, որտեղ հանդես էր եկել որպես երգեցողության դասախոս և երգահան։
1987թ․ իր սաների հետ հիմնել էր «Կոմիտաս» երգչախումբը՝ նպաստելու համար հայ երաժշտության ճանաչմանը Շվեյցարիայում։
Հենց այդ երգչախմբի մասնակցությամբ 1997թ․ բազմաթիվ համերգներով հանդես եկավ Հայաստանում, որոնց ժամանակ բացահայտեց Հայաստանի երիտասարդ հանրապետության դժվարին իրականությունը։
Վերադառնալով Շվեյցարիա՝ իր սաների և ընկերների հետ նպաստեց «ԿԱԶԱ»-ի ստեղծմանը․ հապավման «Կ» տառը հարգանքի տուրք է հենց հիմնադրամի ստեղծման հիմքում ընկած երգչախմին։
Նշանակվելով Շվեյցարիայում գործող «ԿԱԶԱ» միության փոխնախագահ և Հայաստանում ստեղծված «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Սիրվարդը ակտիվորեն ներգրավվեց հաջակցություն Հայաստանի, մասնավորապես՝ երաժշտության միջոցով։
Մեծ հուզմունքով են այսօր «ԿԱԶԱ»-ի բոլոր բարեկամները պատվում Սիրվարդի՝ մեծ արվեստագետի, անկրկնելի երգահանի և իր սաների հանդեպ չափազանց ուշադիր ուսուցչի հիշատակը։
Եվ միևնույն ժամանակ կնոջ, որն օժտված էր ծայրաստիճան զգայունությամբ ու խորը մեծահոգությամբ, որոնցից բաժին էր հասնում բոլորիս։
«ԿԱԶԱ»-ն ի խորոց սրտի կիսում է նրա ամուսնու՝ Պիեռի, որդու՝ Սևանի ու նրա ընտանիքի վիշտը և խնամքով կպահի իր հիշողության մեջ Սիրվարդի առաջատար դերակատարությունն իր ստեղծման գործում։