«Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»

Home » Հայտարարություններ » «Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2021թ․ սեպտեմբերից մեկնարկելու է նոր ծրագիր՝ ուղղված սոցիալական ձեռնարկատիրության կրթությանը և ձեռնարկությունների սատարմանը՝ հանուն համայնքային զարգացման:  

«Սոցիալական ձեռներեցության կրթական ծրագիր»-ը նպատակ ունի սոցիալական ձեռնարկատիրության միջոցով զարգացնել Հայաստանի համայնքները և նպաստել համերաշխ բիզնեսի վարման մշակույթի ձևավորմանը Հայաստանում: Ծրագրի խնդիրներն են խորացված կրթական ծրագրերի միջոցով զարգացնել սոցիալական ձեռնարկատիրության ունակությունները, ֆինանսական և այլ ռեսուրսներով օգնել բիզնես գաղափարների մշակմանն ու իրագործմանը, փոխօգնության հարթակի միջոցով սկսնակ և արդեն կայացած ձեռնարկատերերի համար հասանելի դարձնել Հայաստանյան և միջազգային փորձը՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է գործարկել համապարփակ և բազմաբաղադրիչ կրթական գործընթաց՝ կրթական ինկուբատոր, հաջողակ բիզնես գաղափարներին ընձեռել նախնական ֆինանսակվորման հնարավորություն և մշակել սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության, փոխօգնության և փորձի փոխանակման մեխանիզմ՝ համագործակցելով դաշտի դերակատարների հետ:

Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի համակարգողի թափուր հաստիք:

Մանրամասն նկարագիրը՝ ստորև։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչպես եք գնահատում համայնքային զարգացման մեջ սոցիալական ձեռնարկատիրության դերը:
  • Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը
  • Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 5-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։


Աշխատանքի տևողությունը`
առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2021թ․

Ժամանակացույցը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի համակարգողի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի համակարգողն ընթացիկ տարվա համար իր թիմի հետ միասին 40 մասնակիցների համար կազմակերպելու է սոցիալական ձեռնարկատիրության կրթական բազմափուլ գործընթաց, իրականացնելու է կրթական տարբեր բաղադրիչների ու փուլերի ընթացքի կառավարում, մշտադիտարկում, գնահատում: Ծրագրի համակարգողը տարբեր համայնքներում ստեղծելու է կապեր և համագործակցություններ սոցիալական ձեռնարկատիրության, համայնքային զարգացման, ձեռնարկատիրական ոլորտի, սոցիալական նորարարության դերակատարների հետ՝ ապահովելով համայնքային զարգացմանն ուղղված սոցիալական ձեռնարկությունների աշխատանքի աջակցությունը և համագործակցային հարթակի գործարկումը: Համակարգողը մշակելու և կազմակերպելու է սոցիալական ձեռնարկությունների գաղափարների ընտրության և ֆինանսավորման տրամադրման մոդելները, ընթացակարգերը և ապահովելու է ընտրության գործընթացների որակն ու թափանցիկությունը: Ծրագրի համակարգողը ստեղծելու և ապահովելու է սոցիալական ձեռնարկությունների ցանցային համագործակցության, սատարման և փոխօգնության հարթակը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Համակարգողը ստեղծելու է փորձագետների խումբ, ում հետ միասին գնահատելու և վերջնականացնելու է կրթական գործընթացների արդյունքում ստեղծված և ներկայացված ծրագրերն ու փորձագիտական համայնքի ներգրավմամբ ապահովելու է ձեռնարկատիրական թիմերի շարունակական մենթորություն և քոուչինգ։ Ծրագրի համակարգողը իրականացնելու է նաև ծրագրի, մասնակիցների ձեռնարկատիրական գաղափարների, մշակված կրթական նյութերի տեսանելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Պլանավորել, իրականացնել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,
  • Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը,
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,
  • Կազմակերպել և վերահսկել թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը,
  • Ապահովել տարբեր դերակատաների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը,
  • Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար,
  • Կատարել ծրագրի անմիջական շահառուների ընտրությունը,
  • Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր,
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը,
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/։

Ծրագրի համակարգողին ներկայացվող պահանջներ

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների, տնտեսագիտական կամ բիզնեսի կառավարման ոլորտում։

Փորձ՝

  • Ծրագրի կառավարում ՝ առնվազն երեք տարի,
  • Համայնքային աշխատանքի ներգրավվածություն,
  • Ձեռնարկատիրական և այլ կրթական գործընթացների կազմակերպում,
  • Սոցիալական ազդեցության և սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի ներգրավվածություն,

Կարողություններ՝

  • Հաղորդակցում և բանակցում,
  • Ցանցի ստեղծում և պահպանում,
  • Թիմի ղեկավարում և մոտիվացում,
  • Թիմային աշխատանք և համագործակցություն,
  • Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
  • Ֆրանսերենի կամ անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ։