Ծրագիրը ոչ ֆորմալ կրթության գաղափարի շուրջ է համախմբել հասարակական ոլորտում ուսուցողական ծրագրեր իրականացնող երիտասարդների Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Աբովյանից։
Մասնակիցները ծանոթացան արդի հասարակությունում կրթության մարտահրավերներին, ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին և սկզբունքներին, ուսուցանողի դերի և մոտիվացիայի առանձնահատկություններին, սովորեցին վերհանել համայնքի ուսուցողական կարիքները, կարիքները ձևակերպել որպես նպատակ և խնդիրներ, ծանոթացան ՈՖԿ մեթոդական գործիքների խմբերին, գնահատեցին իրենց՝ որպես ուսուցանողի հմտությունները։
Առկա հանդիպման ավարտը ազդարարեց հեռավար ուսուցման մեկնարկը, որի շնորհիվ մասնակիցներ հնարավորություն կունենան ուսումասիրելու ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ զանազան գրականություն և նախապատրաստվել իրենց պրակտիկ աշխատանքներին։