«Միացի՛ր համայնքին»

Home » Լուրեր Հայաստանից » «Միացի՛ր համայնքին»

«ԿԱԶԱ» հիմնադրամի «Միացիր համայնքին» ծրագիրը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ, Հայաստանում տեղահանված անձանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով ստեղծել է մի յուրօրինակ հարթակ, որն ապահովում է նրանց միջմշակութային շփումը, տեղական լեզվի ու մշակույթի ուսուցումը, Հայաստանում ինտեգրվելու բազմազան հնարավորությունների բացահայտումը:

Ծրագիրն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝

  • Հայերենի ուսուցում
  • Ակումբներ, այցեր և նախաձեռնություններ
  • Անհատական աշխատանքային ուղղորդում

Ակումբային հանդիպումներն ու այցերը ծրագրի առանցքն են, որոնք 2019 թվականից նոր շունչ ստացան և վերաձևակերպվեցին երեք ուղղություններում՝ մշակույթ, ստեղծարարություն և հմտությունների զարգացում:Տեղացի կամավորների օգնությամբ տեղահանված անձինք ծանոթանում, շփվում,աշխատումևստեղծագործում են միասին՝ ինտեգրվելով համայնքին:

«Միացիր համայնքին»ծրագիրը նպատակ ունի համադրել ժամանցն ուուսուցումը, բացահայտել տեղահանված անձանց ուժն ու հետաքրքրությունները և հարթակ ստեղծել դրանց դրսևորման համար:

Մշակութային ակումբի հիմնական ինտեգրող տարրերն են՝երգը, պարը և երաժշտական գործիքները: Այս ակումբի շրջանակներում կամավորները տեղահանված անձանց համար կազմակերպում են հայկական ու արտասահմանյան պարերի ուսուցում, ծանոթացնում երաժշտական գործիքներին,կազմակերպում երաժշտական վիկտորինաներ և այլն։

Մշակութային ակումբը դարձել է ոչ միայն հայկական մշակույթին ծանոթացնելու միջոց, այլ նաև կարևոր հարթակ՝ տեղահանված անձանց հետ եկող հարուստ մշակույթների դրսևորման համար:

Ստեղծարարության ակումբում արվեստի շունչն է ու գույների աշխարհը, նպատակը՝ միասին ստեղծագործելը: Ակումբի թեմաների բազմազանությունը՝ նկարչությունից, խճանկար պատրաստելուց, կավագործությունից մինչև ձեռքի զարդերի պատրաստում, օգնում է բացահայտել տեղահանված անձանցհետաքրքրությունները:

Հմտությունների ակումբումկամավորները տեղահանված անձանց ծանոթացնում են նոր միջավայրում հարմարվելու և ինտեգրվելու հմտություններին, աշխատանքային հնարավորություններին և աշխատանք գտնելու համար անհրաժեշտ միջոցներին ու գործիքներին: