Մեր տեսլականը
Նախապատվությունը տալ այնպիսի հասարակությանը, որի անդամները բաց և ինքնուրույն քաղաքացիներ են, ովքեր հանձն են առել էական փոփոխությունների դերակատարներ լինել արագ զարգացող ժամանակակից աշխարհում:
Մեր նպատակը
Աջակցել իրենց երկրի կայուն զարգացմանը հետամուտ հայերին, որոնք ժողովրդավարորեն ներգրավվում են Հայաստանի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:
Մեր արժեքները
- Խթանել անձի նկատմամբ ամբողջական մոտեցումը (պերսոնալիզմի արժեքներին համապատասխան):
- Ուղեկցել նրան մասնագիտական և քաղաքացիական զարգացման ճանապարհին:
- Ձգտել համերաշխ տնտեսական մոդելի՝ որպես երրորդ ուղի համայնապաշտության և անհատապաշտության միջև:
Մեր առաջնային նպատակները
- Արձագանքել տեղում առկա հստակ կարիքների՝ ի սպաս ամենաանբարենպաստ պայմաններում գտնվողների:
- Խրախուսել վերապատրաստումը՝ զարգացնելով միաժամանակ գիտելիքներ, հմտություններ և անձնային ու սոցիալական որակներ:
- Թափ հաղորդել քաղաքացիական և բնապահպանական գիտակցության ու համերաշխության դրսևորումներին:
- Նպաստել կանանց առաջխաղացմանը:
- Խրախուսել միջմշակութային երկխոսությունը:
- Առաջ տանել ֆրանսախոսությունը, ֆրանկոֆոն մշակույթներն ու արժեքները:
- Արժևորել անհատականացված զբոսաշրջությունը, որն անմիջական առնչության մեջ է տեղի իրականության և բնակչության հետ:
Մեր մեթոդները
- Խրախուսել դինամիկ մոտեցումները, որոնք խթանում են նախաձեռնողականությունը (ոչ ֆորմալ կրթության մեթոդներ):
- Կերտել կառուցվածքներ, որոնք համադրում են աստիճանակարգումն (հիերարխիա) ու մասնակցային կառավարումը:
- Ճկունորեն համակցել հավատարմությունն ու ստեղծարարությունը, ավանդույթների պահպանումն ու նորարարության ձգտումը: