Հովանավորյալ ընտանիքներ

Home » Հովանավորվող ընտանիքներ » Հովանավորյալ ընտանիքներ

1997 թ.-ից ի վեր ամեն տարի մենք մեր հովանավորության տակ ենք վերցնում սոցիալական շատ ծանր պայմաններում գտնվող 20-25 ընտանիք՝ հիմնականում Գյումրիում:

Ինչու՞ աջակցել այս ընտանիքներին`

  • Ընտանիքի հոր մահ կամ բացակայություն (մեկնել է Հայաստանից՝ կենդանության որևէ նշան այլևս ցույց չտալով):
  • Ծնողներից մեկի կամ երկուսի հիվանդ լինելը՝ երկրաշարժի հետևանքներ, հաշմանդամություն, դժբախտ պատահար աշխատավայրում, ծերություն և այլն:
  • Զավակներից մեկի հիվանդությունը կամ հաշմանդամությունը՝ ընտանեկան միջերկրածովյան տենդ (հայերի շրջանում առավել հայտնի որպես Երևանյան հիվանդություն), էպիլեպսիա, սակավարյունություն և այլն:
  • Աշխատանքի կորուստ 1991 թ.-ից հետո. գործարանների փակման կամ վերակազմավորումների հետևանքով շատ դասախոսներ, հաշվապահներ, ճարտարագետներ մնացին առանց աշխատանքի:
  • Բազմանդամ ընտանիք, որը գոյատևում է նվազագույն ամսական աշխատավարձից (մոտ 100 եվրո) ցածր գումարով:
  • Բնակություն «դոմիկ»-ներում (փայտյա երերուն պատերով հյուղակներ)՝ ձմռանը – 30 ºC ցրտի պայմաններում:

Քրիստինե Զաքարյան, երեք անչափահաս երեխաների մայր

«Ամուսնուս վաղաժամ մահն ինձ ծայրահեղ հուսահատության էր մատնել. այլևս լույս չէի տեսնում՝ ոչ իմ, ոչ զավակներիս ապագայի համար: «ԿԱԶԱ»-ի և «Արևամանուկ»-ի աջակցության շնորհիվ էր, որ կարողացա վերագտնել ապրելու և պայքարելու ուժը: Ֆինանսավորելով վիրահատությունս` նրանք ինձ միայնակ չթողեցին այն պահին ևս, երբ կանգնած էի տեսողությունս կորցնելու վտանգի առաջ: Հինգ ամիս անց տեսողությունս 80 %-ով վերականգնված էր: Այժմ վերսկսել եմ մասնագիտական գործունեությունս. անգլերենի դասեր եմ տալիս, գործում եմ և վաճառում աշխատանքներս: Դա օգնում է ինձ երջանիկ, հասարակությանը պիտանի և ընտանիքի իսկական մայր զգալ»:

,

Ինչպիսի՞ն է մեր աջակցությունը

  • Մենք հոգում ենք հովանավորյալ ընտանիքների առաջնային կարիքները՝ հատկացնելով նրանց ամսական որոշակի գումար դրամի կամ պարենի տեսքով, ինչպես նաև միանվագ օգնություններ (հագուստ, վառելիք, դեղորայք, դպրոցական պարագաներ, կացարան):
  • Սոցիալ-հոգեբանական հատուկ ծառայությունների մատուցման միջոցով աջակցում ենք ընտանիքների մարդկային վերաներգրավմանը` «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի մասնագետների հետ համագործակցությամբ (անհատական կամ խմբակային սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողների դպրոց):
  • Իրականացնում ենք մասնագիտական ուսուցման ծրագրեր՝ դյուրացնելու համար մասնագիտական կողմնորոշումը և տնտեսական վերաներգրավումը:
Տիրուհի Պետրոս, սիրիահայ

«Մօտ մէկ տարի առաջ ես ու իմ ընտանիքս Սուրիոյ պատերազմէն փախած ենք ու այժմ ապաստանած ենք Հայաստան, կ’ապրինք Կիւմրի, վարձուած բնակարանի մը մէջ: Կ’ուզեմ շնորհակալութիւնս յայտնել «ԿԱԶԱ» մեզ նիւթական-բարոյական աջակցելնուն համար ու իմ զաւակին անվճառ դասընթացքներու մասնակցելուն համար, նաեւ ինծի աջակցելնուն, որպէսզի սորվիմ լաւ հրուշակեղէններ շինել: «ԿԱԶԱ»-ն փոխեց զաւկիս ծանռ հոգեվիճակը եւ իր աշխարհայեացքը շրջուեց, մենք կը կարծէինք այդ անհնարին: Տեսնելով տղայիս հանգիստ ու խաղաղ հոգեվիճակը, ես սկսայ զգալ երջանիկ, որովհետեւ զաւակիս երջանկութիւնը իմ երջանկութիւնն է: Այս իրավիճակը վկայ է, որ «ԿԱԶԱ»-ն ֆինանսական օգնութենէ զատ մեզի կ’օգնէ ոչ թէ միայն նիւթապէս այլեւ բարոյապէս ալ, ու իրենց շնորհիւ դուն կը զգաս պաշտպանուած եւ հասարակութեան պիտանի մարդ»:

,

Ընտանիքների ընտրության մեր չափանիշները

  • Սոցիալական շատ խոցելի վիճակ (աշխատանք, կացարան) և այլ օգնության բացակայություն:
  • Միայն մեկ ծնողի ներկայություն կամ երկկողմանի ծնողազրկություն:
  • Անչափահաս երեխաների առկայություն:
  • Վերաներգրավման ծրագրերին մասնակցելու կամք:
  • Հավանություն «ԿԱԶԱ»-ի մասնակցային փիլիսոփայությանը։

Ֆինանսավորում

«ԿԱԶԱ»-ի բարեկամների և տիկին Լյուսիան Շտումպի (Էշ/ Լյուցեռն) հովանավորությամբ:

Մենք փնտրում ենք նոր հովանավորների՝ ամսական 40 եվրո / 50 շվեյցարական ֆրանկի չափով, որը կարող եք փոխանցել ըստ ձեր հայեցողության (ամսական, եռամսյա, կիսամյակային, տարեկան կտրվածքով): Կապվե՛ք մեզ հետ:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInShare on VK