• Գրավոր և բանավոր թարգմանչական ծառայություններ

    Հարգելի գործընկեր,

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը  ցանկանում է գնահարցում կատարել «Թվային ծրագրային լուծում, որը կապահովի զանգերի պատասխանումը, համապատասխան տվյալների լրացումը, համապատասխան բաժին ուղղորդումն և վերահսկումը» ծառայության վերաբերյալ:

    Խնդրում ենք ներբեռնել տեխնիկական առաջադրանք և գնային առաջարկ փաստաթուղթը, լրացնել ձեր գնային առաջարկը մեր ձևաթղթի մեջ, ստորագրել, կնքել (եթե կիրառելի է), սքանավորել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել procurement@kasa.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն տարվա դեկտեմբերի 26-ը ներառյալ:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 21 51 64 (Մարինե):

    Սպասում ենք ձեր առաջարկներին և շնորհակալ ենք համագործակցության համար։

  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործադիր տնօրենի հաստիքի նկարագրություն

    «ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս» Շվեյցարիա – Հայաստան բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի՝ Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է որպես միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):

    Ամեն տարի Հիմնադրամը և նրա կողմից ստեղծված, զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («ՍոցՁեռ» ՍՊԸ) մշակում և իրականացնում են մոտ 20 ծրագիր՝ հիմնվելով իրենց ռազմավարական ուղղությունների վրա: Հիմնադրամի տարեկան միջին բյուջեն կազմում է 600,000 շվեյցարական ֆրանկ: Հիմնադրամն ունի 35 լրիվ դրույքով աշխատակիցներից բաղկացած մշտական ​​թիմ, որը տեղակայված է 3 վայրում՝ վարչական գրասենյակ Երևանում, Երևանի կենտրոն, Գյումրու կենտրոն (ներառյալ՝ հյուրատունը և կրթական կենտրոնը):
    Կարդալ ավելին

  • «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

    «ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։

    Ծրագրային թիմը համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։

    Մանրամասն նկարագիրը՝ ստորև։

    Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
    Կարդալ ավելին

  • «Կայուն զարգացման ուսուցման ծրագրի» պատասխանատուի թափուր հաստիք

    «ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ ապրիլից մեկնարկելու է «Կայուն զարգացման ուսուցման ծրագիր»-ը, որը նպատակ ունի ուսուցիչների մոտ բարելավել կայուն զարգացման, բնության պահպանման, ինչպես նաև ջրի, էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն էկոհամակարգերի և պաշտպանության թեմաների հետ ներդպրոցական և արտադպրոցական ծրագրերում աշխատանքի  թեմատիկ և մեթոդաբանական ունակությունները : Ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզի 7 համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Հայկաձոր հայանքի 50 ուսուցիչների համար։

    Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք:
    Կարդալ ավելին

  • Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք

    Աշխատանքի սկիզբը` փետրվար, 2022

    Դրույք՝ լրիվ (շաբաթական 40 ժամ)

    Աշխատանքի վայրը` Երևան, Գյումրի

    Աշխատանքի նկարագրություն

    Ծրագրի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև նպաստել  Հայաստանում արդյունաբերական ավտոմատացման (ռոբոտաշինության) զարգացմանը, տեխնոլոգիական ուսուցման թերությունները վերացնելուն՝ արդյունքում ստեղծելով կայուն և որակյալ աշխատատեղեր:

    Ծրագիրն առաջարկում է կարճաժամկետ (մեկ շաբաթյա) և երկարաժամկետ (5 շաբաթյա) դասընթացներ՝ նախատեսված երիտասարդների, քոլեջների (նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) ուսանողների, դասավանդողների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկների (վճարովի հիմունքներով) համար:
    Կարդալ ավելին