«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019թ․ սեպտեմբերից մեկնարկել է եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․–ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։
Ծրագրային թիմը Գյումրիում համալրելու համար Հիմնադրամը հայտարարում է Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք։
Մանրամասն նկարագրերը՝ ստորև։
Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝
- Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
- Ինչպե՞ս է հնարավոր ըստ Ձեզ նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 10-ը։
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` +312 5 65 28 կամ +374 98 63 56 18։
Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։
Երիտասարդական խմբերի համակարգողի թափուր հաստիք
Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2021թ․
Դրույք՝ կես
Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոն, Շահումյան 69
Երիտասարդական խմբերի համակարգողը 1 տարվա ընթացքում ծրագրային թիմի հետ միասին իր ջանքերը, փորձը, կապերը և գիտելիքներն է ներդնելու՝ խթանելու երիտասարդների քաղաքացիական կրթությունը, իրենց համայնքներում նորարարական մոտեցումներով դրական փոփոխությունների իրականացումը և երիտասարդների մասնակցությանն աջակցող միջավայրի զարգացումը։
Աշխատանքային պարտականություններ՝
- Ներգրավել կամավորների և նրանց հետ միասին ձևավորել երիտասարդական խմբեր տարբեր համայնքներում
- Ապահովել երիտասարդական խմբերի անդամների շարունակական զարգացումը՝ վերապատրաստումների, փորձի փոխանակման, մենթորության և այլ միջոցներով
- Աջակցել երիտասարդական խմբերին տեղական խնդիրների վերհանման, դրանց լուծումների մշակման և իրականացման գործում
- Աջակցել երիտասարդական խմբերին տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցության գործում
- Հետևել սոցիալական նորարարության ոլորտի զարգացումներին և կիսվել դրանցով ծրագրի մասնակիցների հետ
- Իրականացնել շարունակական մշտադիրտարկման այցեր Հայաստանի տարբեր մարզեր ու համայնքներ
- Մասնակցել կրթական գործիքների և նյութերի տարածման ռազմավարության ստեղծմանն ու իրականացմանը
- Մասնակցել ծրագրի ընթացիկ և վերջնական նկարագրողական հաշվետվությունների պատրաստմանը
- Համակարգել երիտասարդական խմբերի գործունեության և ընդհանուր ծրագրի տեսանելիությունը նաև առցանց հարթակներով
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Որակավորում՝
- Բարձրագույն կրթություն
Փորձ՝
- Ծրագրի կառավարում
- Քաղաքացիական կրթություն
- Կամավորական աշխատանք
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ միջոցառումներ, դասընթացներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային ունակություններ՝
- Հաղորդակցում և բանակցում
- Թիմային աշխատանք և համագործակցություն
- Երիտասարդների մոտիվացում
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում
- Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային/թվային հմտություններ