ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մենք աջակցում ենք երիտասարդների և չափահասների, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքը, անձնական որակներն ու հմտությունները ներդնել Հայաստանում։ Ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման մեր առցանց հարթակի միջոցով, որոնք յուրաքանչյուրին թույլ են տալիս դառնալ սեփական ուսման դերակատար, մենք խրախուսում ենք մշտական կրթությունը՝ ցանկացած տարիքում։

 

Զարգացնել քաղաքացիական գիտակցությունը

Մենք համարում ենք, որ քաղաքացիությունը իրավական կարգավիճակ չէ, այլ հանձնառություն, որ պետք է ստանձնենք՝ կառուցելու համար մեր երկիրը դրանում ներգրավված բոլոր գործընկերների հետ համատեղ։

Սա հատկապես տեղին է 1991թ․-ին ծնունդ առած մեր երիտասարդ հանրապետության պարագայում, որն իր տեղն է փնտրում արագ զարգացող ժամանակակակից աշխարհում։ Քաղաքացիական կրթությանն ուղղված մեր տարբեր ծրագրերը նպատակ ունեն խրախուսելու երիտասարդների անձնային և սոցիալական աճը և օգնելու նրանց զարգացնել իրենց աշխարհայացքը։

Այսպիսով, մի կողմից նրանք ի զորու կլինեն հասկանալ իրենց իրականությունը, մյուս կողմից՝ փնտրել ավելի լավ լուծումներ՝ վճռականորեն ներգրավվելով ի նպաստ ժողովրդավարական, համերաշխ և բնապահպան հասարակության։

  • ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

    Ո՞րն է մեր նպատակը

    2002 թվականին ստեղծված մեր առաջին ակումբը համախմբում էր բնապահպանական հարցերով մտահոգ երիտասարդների։ Ելնելով նախաձեռնության հաջողությունից՝ մենք որոշեցինք ընդլայնել ակումբների շրջանակը և ստեղծել նորերը։
    Կարդալ ավելին

  • ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

    Ո՞րն է մեր նպատակը

    Մենք համարում ենք, որ երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքում առկա խնդիրների լուծմանը հիմնարար նշանակություն ունի, այդ պատճառով առաջարկում ենք դասընթացներ, որոնք համակցում են անձնային զարգացումը և համագործակցության խթանումը երիտասարդների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Դրանցում այս պահին ներգրավված է մոտ 20 երիտասարդ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերից։
    Կարդալ ավելին

  • Ի նպաստ զբաղվածության

    2016 թ․ փետրվարին Հայաստանում գործազրկության մակարդակը պաշտոնապես կազմում էր 19,6%։ 2014-ին հրապարակված սոցիոլոգիական մի ուսումնասիրության համաձայն երիտասարդների միայն 28%-ն է հայտարարել, թե զբաղված է մասնագիտական գործունեությամբ՝ վճարվող կամ անգամ չվճարվող։

    Ավելացնենք, որ բնակչության գործազուրկ հատվածի մեծ մասը փորձում է աշխատանք գտնել արտերկրում։ Այլ կերպ ասած, չնայած վերջին տարիներին Հայաստանում որոշակի տնտեսական աճի մասին հայտարարությանը, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում, գործազրկության մակարդակը շարունակում է մնալ նշանակալի և շարունակական արտագաղթի տեղիք տալ։

    Այս աղետի դեմ պայքարելու համար է, որ «ԿԱԶԱ»-ն ներգրավվել է ի նպաստ զբաղվածության մակարդակի բարձրացման։

    Ի՞նչ խնդիրների ենք բախվում

    • Կառուցվածքային դժվարություններ տնտեսական հարթակում,
    • Շուկայի պահանջներին չհամապատասխանող կրթական համակարգ,
    • Առկա աշխատատեղերի վերաբերյալ ոչ բավարար տեղեկատվություն։

    Վերջին երկու կետերի բարելավման նպատակով է, որ առաջարկում ենք մասնագիտացված դասընթացներ, ինչպիսիք են օրինակ զբոսավարների (վերա)պատրաստման դաընթացները, և գործիքներ, որոնք կոչված են նպաստելու աշխատանքի ձեռքբերմանը կամ աշխատատեղերի ստեղծմանը։

  • ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

    Հայաստանում զբոսաշրջության հաջող զարգացումն առաջ է բերում փորձառու զբոսավարների մեծ պահանջարկ։ Այս համատեքստում մեր առաջարկած կարճաժամկետ, սակայն ինտենսիվ դասընթացը նշանակալի հաջողություններ է գրանցում։
    Կարդալ ավելին

  • ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

    Ո՞րն է մեր նպատակը

    Մենք ցանկանում ենք ապահովել զբոսավարների շարունակական կրթությունը՝ այսպիսով նպաստելու համար ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։

    Հայաստանում զբոսաշրջության զարգացումն առաջ է բերում նոր՝ մասնագիտական ավելի խորը հարցերից տեղյակ լինելու կարիք, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ զբոսավարները դժվարությամբ են հայթայթում։Այստեղից էլ կանոնավոր կերպով կարճաժամկետ դասընթացների մասնակցելու պահանջը։
    Կարդալ ավելին

  • ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

    Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդներին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում՝ դրա համար մեր ծրագրի շրջանակներում առաջարկելով մի շարք բաղադրիչներ։

    Ո՞րն է մեր նպատակը

    2012 թվականից ի վեր մենք ստեղծել ենք աշխատանքային հմտությունների զարգացմանը միտված դասընթացներ՝ լրացնելու համար ֆորմալ կրթական համակարգի բացերը, որը հազվադեպ է պատշաճ ուշադրություն հատկացնում անհրաժեշտ հարակից հմտությունների զարգացմանը։
    Կարդալ ավելին

  • ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    Ո՞րն է մեր նպատակը

    «ԿԱԶԱ»-ի և Թրեյներների ազգային թիմի (ԹԱԹ) արդեն հարուստ փորձը վերապատրաստման ոլորտում երևան հանեց Հայաստանում որակավորված և փորձառու դասընթացավարների պակաս։
    Կարդալ ավելին

  • Պատուհան դեպի աշխարհ

  • ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ

    Ստեղծված լինելով ֆրանսալեզու շվեյցարացիների կողմից՝ «ԿԱԶԱ»-ն կարևոր տեղ է հատկացնում ֆրանսերենին և ֆրանկոֆոնիային։ Մասնավորապես մենք տրամադրում ենք տարբեր թեմաների շուրջ խորհրդածության և Հայաստանում ֆրանկոֆոն աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման հարթակ։
    Կարդալ ավելին

  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    Եվրոպական կամավորական ծառայությունը (ԵԿԾ) միջազգային շարժունության ծրագիր է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց ուժերն ի սպաս դնելու ընդհանուրի բարօրությանը միտված որևէ ծրագրի (մարդասիրական, հասարակական, մշակութային, շրջակա միջավայրի պահպանության) արտերկրում՝ միաժամանակ նոր մշակույթ բացահայտելով։
    Կարդալ ավելին

  • Փախստականների ինտեգրացիա

    1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ադրբեջանից ավելի քան 360 հազար հայ փախստականներ ապաստան գտան Հայաստանում։ Նրանցից շատերը հետագայում մեկնեցին երրորդ երկիր, սակայն մեծամասնությունը հայկական քաղաքացիություն ձեռք բերեց և նոր կյանք սկսեց Հայաստանում։

    20 տարի անց հակամարտությունը հայկական մեծ համայնք ունեցող Սիրիայում փախստականների նոր ալիք առաջացրեց դեպի Հայաստան։ Մինչ օրս Հայաստանն ընդունել է Սիրիայի մոտ 17 հազար քաղաքացի՝ հիմնականում էթնիկ հայեր, որոնցից 13 հազարը որոշել են հաստատվել երկրում։ Սրա հետևանքով Հայաստանը դարձել է սեփական բնակչության թվի համեմատ ամենամեծ թվով փախստականների ընդունման տեսանկյունից Եվրոպայի երրորդ երկիրը։

    Սրան ավելանում են Իրաքից և Ուկրաինայից երկրում ապաստան գտած փախստականները՝ կրկին հիմնականում հայկական ծագման։ Ոչ հայ ապաստան հայցողներն ու փախստականները՝ հիմնականում Մերձավոր Արևեքից, Աֆրիկայից և Ասիայից, Հայաստանում մեծաթիվ չեն (114 հոգի), սակայն նրանք ևս համապատասխան աջակցություն են ստանում ինտեգրվելու համար։

    Սերելով տարբեր իրականություններից՝ տեղահանված այս գրեթե բոլոր անձինք տեղում առերեսվում են խնդիրների տնտեսական, կրթական, մշակութային կամ առողջապահական ինտեգրացիայի տեսանկյունից։

    Մտահոգված նշված խնդիրներով՝ մենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ միասին մեկնարկեցինք « Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով » ծրագիրը։ Ծրագրի նորություններին կարող եք հետևել այստեղ:

  • ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԿԵՐ

    Այս ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք աջակցել վերջերս Հայաստան ժամանած տեղահանված ընտանիքների աստիճանական ինտեգրմանը տեղական իրականությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանցից շատերին անծանոթ է ամեն ինչ՝ սկսած հայկական պետության կառուցվածքից մինչև տեղի ժողովրդի բարքերն ու սովորույթները։
    Կարդալ ավելին

  • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

    2013 թվականին « ԿԱԶԱ »-ին վիճակվեց ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ աշխատել տարբեր մշակույթների պատկանող երիտասարդ փախստականների հետ կարճաժամկետ դասընթացների շրջանակներում՝ ոլորտ, որում բազմամյա փորձ ունենք։
    Կարդալ ավելին