Շվեյցարիայում «ԿԱԶԱ»-ն հանդես է գալիս որպես միություն՝ մարդասիրական կազմակերպություններին հատուկ կանոնադրությամբ և հարկերից ազատմամբ: Այն կազմված է անդամներից, որոնք ձևավորում են Ընդհանուր ժողովը, և հանձնաժողովից:

Հայաստանում «ԿԱԶԱ»-ն գրանցված է որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ. վերջինիս Հոգաբարձուների խորհուրդն ապահովում է կապը «ԿԱԶԱ»-Շվեյցարիայի և «ԿԱԶԱ»-Հայաստանի միջև, ինչպես նաև նշանակում է հիմնադրամի տնօրենին:

Շվեյցարիայում

«ԿԱԶԱ»-Շվեյցարիայի անդամներ են համարվում այն անձինք, ովքեր պարբերական ներդրում են կատարում՝ հովանավորության կամ նվազագույնը 50 շվեյցարական ֆրանկ տարեկան նվիրատվության տեսքով, կամ ովքեր մասնակցում են միության գործունեությանը:

Նրանք հրավիրվում են մասնակցելու տարեկան Ընդհանուր ժողովին:

«ԿԱԶԱ»-ի հանձնաժողովը բաղկացած է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված 7-ից 9-ը անդամներից, որոնք ամբողջովին ներգրավված են որպես կամավորներ: Հանձնաժողովը տարեկան 8-10 նիստ է անցկացնում, ծանոթանում Հայաստանում իրականացվող աշխատանքներին և իր հրահանգներն է փոխանցում Հոգաբարձուների խորհրդին:

Շվեյցարական հանձնաժողովի անդամները 2016 թ.-ին

ՆախագահՄոնիք Բոնդոլֆի-ՄասրաֆԷլ.հասցե
ՓոխնախագահՄարկ-Անրի ՖրիդլիԷլ.հասցե
Ֆինանսական գծով տնօրենԴարիո ԲոնդոլֆիԷլ.հասցե
ՔարտուղարՄարթին Վիրթներ ՖարոնԷլ.հասցե
ՀաշվապահԷդիթ ԼանֆրանշիԷլ.հասցե
Այլ անդամներԼիզ Մեսերլի-Բրեսենել
Սյուզի Մակ Դոնալդ
Բեռնար Պըթիպիեռ
Էլ.հասցե
Էլ.հասցե
Էլ.հասցե
Պատվո անդամ
(հիմնադիր)
Սիրվարդ Փերսըն-ԳազանճեանԷլ.հասցե

Հայաստանում

«ԿԱԶԱ»-Շվեյցարիայի հանձնաժողովի կողմից նշանակվող Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 3-5 շվեյցարացի/եվրոպացի և հայ անդամներից՝ շվեյցարական/եվրոպական մեծամասնությամբ : Այն հետևում է «ԿԱԶԱ»-ի խարտիայի պահպանմանը և հստակ հաշվետվություններ ներկայացնում «ԿԱԶԱ»-Շվեյցարիայի տարեկան Ընդհանուր ժողովին : Խորհուրդը պարբերաբար տեղեկացվում է «ԿԱԶԱ»-Հայաստանի ողջ գործունեության մասին՝ վերջինիս տնօրենի կողմից:

«ԿԱԶԱ»-Հայաստանի տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ողջ գործունեության համար, որը նա ղեկավարում է մասնակցային և համերաշխության սկզբունքներով՝ Կառավարման խորհրդի հետ միասին : Վերջինս բաղկացած է ղեկավար անդամներից (տնօրեն, վարչական պատասխանատու, « Էսպաս » և « ԿԱԶԱ Գյումրի » կենտրոնների պատասխանատուներ) և Հիմնադրամի գործունեության բնագավառների պատասխանատուներից:

Հիմնադրամի ծրագրերի պատշաճ իրականացումն ապահովվում է Երևանում և Գյումրիում ներգրավված մոտ 50 աշխատակիցների և 100 կամավորների շնորհիվ:

structure_flarm