«Կայուն զարգացման ուսուցման ծրագրի» պատասխանատուի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » «Կայուն զարգացման ուսուցման ծրագրի» պատասխանատուի թափուր հաստիք

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2022թ․ ապրիլից մեկնարկելու է «Կայուն զարգացման ուսուցման ծրագիր»-ը, որը նպատակ ունի ուսուցիչների մոտ բարելավել կայուն զարգացման, բնության պահպանման, ինչպես նաև ջրի, էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, կայուն էկոհամակարգերի և պաշտպանության թեմաների հետ ներդպրոցական և արտադպրոցական ծրագրերում աշխատանքի  թեմատիկ և մեթոդաբանական ունակությունները : Ծրագիրն իրականացվելու է Լոռու մարզի 7 համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Հայկաձոր հայանքի 50 ուսուցիչների համար։

Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է Ծրագրի պատասխանատուի թափուր հաստիք:

Մանրամասն նկարագիրը՝ ստորև։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` hr@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչպես կնկարագրեիք Հայաստանում կայուն զարգացման հետ կապված խնդիրները, առկա լուծումները:
  • Ինչո՞ւ եք ցանկանում ստանձնել այս պաշտոնը
  • Ներկայացրեք ձեր այն փորձն ու ունակությունները, որոնք կօգնեն ձեզ՝ ծրագրի հաջող և արդյունավետ իրականացման գործում:  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 58 40 32։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հաջորդ փուլ։

 Աշխատանքի տևողությունը` ապրիլ, 2022 – փետրվար, 2023 (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` ապրիլ, 2022թ․

Ժամանակացույցը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի սահուն իրականացումը, շարունակական գնահատումն ու անհրաժեշտ միջամտությունների իրագործումը: Ծրագրի պատասխանատուն 50 մասնակիցների համար կազմակերպելու է կայուն զարգմացման ուսուցմանն ուղղված կրթական բազմափուլ գործընթաց, իրականացնելու է կրթական տարբեր բաղադրիչների ու փուլերի ընթացքի կառավարում, մշտադիտարկում, գնահատում: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ուսուցրիչների վերապատրաստում (դեմ առ դեմ և էլերկտրոնային ուսուցում), ուսուցիչների կողմից անհատական կրթական պրոդուկտների մշակում,  ձեռնարկի հայերեն թարգմանություն, կրթական գործիքների տոնավաճառի կազմակերպում, կրթական խաղերի և անիմացիայի պոպուլարիզացիա, ուսուցիչների կողմից իրենց աշակերտների հետ «կանաչ» նախաձեռնությունների կազմակերպում։ Վերը նշված  բաղադրիչների իրականացման համար համակարգողը ներգրավելու է  համապատասխան փորձագետների։ 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Պլանավորել, իրականացնել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,
  • Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը,
  • Ապահովել  ծրագրի շահագրգիռ կողմերի հետ  անընդհատ և ակտիվ հաղորդակցությունը,
  • Ապահովել պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը,
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,
  • Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար,
  • Կատարել ծրագրի անմիջական շահառուների ընտրությունը,
  • Կազմակերպել պարբերական մշտադիտարկման այցեր,
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը,
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ /նկարագրողական և ֆինանսական/։

Ծրագրի պատասխանատուին ներկայացվող պահանջներ

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն,

Փորձ՝

  • Ծրագրի կառավարում ՝ առնվազն երկու տարի,
  • Համայնքային աշխատանքի ներգրավվածություն,
  • Կրթական գործընթացների կազմակերպում,

Կարողություններ՝

  • Հաղորդակցում և բանակցում,
  • Ցանցի ստեղծում և պահպանում,
  • Թիմային աշխատանք և համագործակցություն,
  • Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
  • Համակարգչային հմտություններ,
  • Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։