Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով:
Ովքե՞ր կարող են դիմել
Երևանի և Գյումրիի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող բակալավրի 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներ:
Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի
- Առաջադիմությունը (բարձր գնահատականներ)
- Օտար լեզուների իմացություն (մասնավորապես ֆրանսերեն)
- Քաղաքացիական ակտիվությունը (նախաձեռնողականություն, պատրաստակամություն ներգրավվելու հիմնադրամի կամավորական ծրագրերում)
- Սոցիալական պայմանները (ծանր ֆինանսական պայմաններ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքներ)
*Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:
Ե՞րբ դիմել. կրթաթոշակի հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 31-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը։
Կրթաթոշակների տրամադրման որոշումը կայացվում է նախընտրական փուլից և հարցազրույցից հետո մինչև սեպտեմբերի 15-ը:
Կրթաթոշակի դիմում-հայտ
Դիմորդները պետք է դիմում-հայտն ուղարկեն kasaam@kasa.am էլեկտրոնային հասցեին՝ կցելով հետևյալ փաստթղթերը
- Անձնագրի պատճեն
- Ուս. հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը
- Մինչ օրս ստացած գնահատականների մասին տեղեկանք
- Աշխատող ուսանողների համար՝ տեղեկանք գործատուից աշխատավարձի չափի վերաբերյալ
- Ծնողների աշխատավայրից տեղեկանք և/կամ տեղեկանք համապատասխան մարմիններից գործազրկության և անապահովության վերաբերյալ
- Կամավորական աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր, վկայականներ, շնորհակալագրեր և այլն, եթե այդպիսիք առկա են: