Թափուր հաստիքներ

Home » Հայտարարություններ » Թափուր հաստիքներ

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ․ քաղաքացիական մասնակցության խթանում սոցիալական նորարարության միջոցով» ծրագիր

«ԿԱԶԱ» հիմնադրամը 2019թ․ սեպտեմբերից մեկնարկելու է նոր եռամյա ծրագիր՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական մասնակցության ու նորարար մտածողության խթանմանը։ Այս ծրագրի հիմք է ծառայել հիմնադրամի կողմից 2011թ․ից իրականացվող քաղաքացիական կրթության ծրագիրը։

Նոր ծրագրային թիմի ձևավորման համար Հիմնադրամը հայտարարում է 3 թափուր հաստիք՝


Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. հասցեին` espaces@kasa.am, նամակի վերնագրում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մոտիվացիոն նամակում խնդրում ենք անդրադառնալ հետևյալ հարցերին (առավելագույնը երկու էջի սահմաններում)՝

  • Ինչո՞ւ է կարևոր քաղաքացիական կրթությունն ու սոցիալական նորարարությունն այսօր Հայաստանում։
  • Ինչո՞ւ եք ցանկանում նպաստել սոցիալական նորարարության տարածմանը Հայաստանի համայնքներում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 28-ը։

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։