Ծրագրի համակարգողի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » Ծրագրի համակարգողի թափուր հաստիք

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` հունվար, 2020թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագրություն`

 «Տեղահանված անձանց ինտեգրում» ծրագիրը  «ԿԱԶԱ» հիմնադրամն  իրականացնում է ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Ծրագրի թիրախ խումբը տեղահանված անձինք են՝ փախստականներ, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք, ապաստան հայցողներ: Ծրագրի նպատակն է ապահովել վերջիններիս բարեհաջող ինտեգրման գործընթացը:

Ծրագրի համակարգողը ապահովելու է ծրագրի համապատասխան բաղադրիչի անխափան ընթացքն ու իրականացումը: Տարվա ընթացքում ծրագրի  համակարգողը աշխատելու է տեղացի կամավորների հետ, ովքեր օգնություն և աջակցություն են ցուցաբերելու տեղահանված անձանց զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ կազմակերպելու է տեղացի և տեղահանված երիտասարդներից բաղկացած երիտասարդական կոալիցիայի գործունեությունը, աշխատելու է տվյալ երիտասարդների հմտությունների զարգացման ուղղությամբ։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր բաղադրիչները,
  • Հետևել բոլոր բաղադրիչների իրականացման որակին և անհրաժեշտության դեպքում շտկումներ իրականացնել,
  • Հավաքագրել ծրագրի կամավորներին և շահառուներին,
  • Կազմակերպել դասընթացներ կամավորների և շահառուների համար,
  • Ուղղորդել և աջակցել ծրագրի կամավորներին,
  • Մշտական կապի մեջ լինել ծրագրի թե՛ շահառուների, թե՛ կամավորների հետ՝ պարբերաբար  իրականացնելով հանդիպումներ և կարիքների գնահատում,
  • Աջակցել կոալիցիայի նախաձեռնությունների իրականացմանը
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ,
  • Մասնակցել գործընկեր կառույցների կողմից իրականացվող հանդիպումներին,
  • Մասնակցել ծրագրին առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն :

Որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է հասարակական գիտությունների ոլորտում

Փորձ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ երիտասարդների և խոցելի խմբերի հետ,
  • Զբաղվածության ոլորտում փորձ (կդիտվի որպես առավելություն):

Մասնագիտական հմտություններ՝

  • Աշխատաշուկայի արդի իրավիճակի իմացություն
  • Միջմշակութային զգայունություն
  • Անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային հմտություններ
  • Ցանցի ստեղծում և պահպանում

 Անձնային որակներ՝

  • Հաղորդակցման  և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ
  • Թիմային աշխատանք և համագործակցություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում 
  • Բարդ իրավիճակների արդյունավետ կառավարում
  • Վերլուծական մտածողություն
  • Ճկունություն
  • Պատասխանատվություն
  • Հետևողականություն
  • Նախաձեռնողականություն 

 Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 7-ն է։ Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակն ուղարկել espaces@kasa.am էլ. հասցեով`նամակի վերնագրում նշելով ծրագրի համակարգող:

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարջորդ փուլ։