ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Home » Հայտարարություններ » ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս վճարվող փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` հուլիս-օգոստոս, 2020թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 09․00 – 18․00

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Ծրագրի նկարագրություն`

Հաշվի առնելով ներկա իրավիճակում առցանց կրթության զարգացման միտումներն ու առկա մարտահրավերները՝ «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է հեռավար ուսուցման ծրագիր: Այն ներառում է հետևյալ 2 բաղադրիչները՝

  1. Ուսուցիչների համար առցանց ալիքի մշակում և զարգացում, որտեղ կներառվեն տարբեր կրթական տեսությունների, մոտեցումների, հետազոտությունների և դրանց պրակտիկ կիրառման վերաբերյալ հաղորդումներ և այլն: Բացի հաղորդումները ուսուցիչները ամիսը մեկ անգամ կազմակերպվող վեբինարների շրջանակներում միմյանց հետ շփման և կենդանի քննարկումների հնարավորություն կունենան:
  2. Հայաստանի տարբեր մարզերում աշխատարանների կազմակերպում խաղի վրա հիմնվող կրթության կազմակերպման, կրթական խաղերի և գործիքների վերաբերյալ:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Պլանավորել, ղեկավարել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը
  • Մշակել ծրագրի գնահատման համակարգ և գործարկել այն թիմի հետ միասին
  • Կազմակերպել ծրագրի արտաքին գնահատումը
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը
  • Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը
  • Ապահովել տարբեր դերակատարների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը
  • Ներգրավել փորձագետներ և վերապատրաստողներ ծրագրի բաղադրիչների արդյունավետ իրականացման համար
  • Կազմակերպել և վերահսկել թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ
  • Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
  • Մասնակցել ծրագրին և Հիմնադրամի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն :

Փորձ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում :
  • Առցանց համայնքների հետ աշխատանքի փորձ (կդիտվի որպես առավելություն) :

 Մասնագիտական հմտություններ՝

  • Պատկերացում կրթության արդի հիմնախնդիրների մասին
  • Առցանց գործիքների տիրապետում
  • Ցանցային համագործակցություն և շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի ունակություն
  • Համակարգչային հմտություններ
  • Անգլերենի լավ իմացություն (ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

Անձնային որակներ՝

Աշխատանքի արդյունավետ կատարման համար կարևոր կլինեն հաղորդակցման, թիմային աշխատանքի, ինքնակառավարման և նախաձեռնողականության հմտությունները:  

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 21-ն է։ Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը /CV/ ուղարկել hr@kasa.am էլ. հասցեով`նամակի վերնագրում նշելով ծրագրի համակարգող: