«Էսպաս» կենտրոն

Home » «Էսպաս» կենտրոն

Տաթևիկ Բաղդասարյան
Կենտրոնի պատասխանատու

Աշխատում եմ «ԿԱԶԱ» հիմնադրամում 2010 թ․֊ից։ Ներկայումս «Էսպաս» կենտրոնի պատասխանատուն եմ և «Հեռավար դասընթացներ» ծրագրի ղեկավարը։ 2015թ․-ից ղեկավարում եմ
այս երիտասարդ և ակտիվ թիմը, որն իրականացնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը և երիտասարդների մասնագիտական ներգրավվածությանն ուղղված տարբեր ծրագրեր: Երևանի և մարզերի միջև սոցիալական, մշակութային և թվային տարբերությունների նվազեցման նպատակով մշակել ենք էլեկտրոնային ուսուցման հարթակ (elearning.kasa.am), որը տրամադրում է կրթական հնարավորություններ մարզում բնակվող մարդկանց։ Էլ․ ուսուցումը հնարավորություն է տալիս ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ աշխատանք գտնելու համար՝ նպաստելով Հայաստանում գործազրկության նվազեցմանը։
Կարդալ ավելին

Մարինե Նազարյան
«Էսպաս» կենտրոնի գործավարուհի

«ԿԱԶԱ» հիմնադրամին միացել եմ 2014թ-ի հոկտեմբեր ամսից՝ որպես «Էսպաս» կենտրոնի գործավարուհի, ինչպես նաև կենտրոնի ֆրանսալեզու գրադարանի պատասխանատու։
Անչափ ուրախ եմ, որ «ԿԱԶԱ»֊ի մաս եմ կազմում, որտեղ բոլորը միշտ պատրաստակամ են օգնելու։
Կարդալ ավելին

Անուշ Հայրապետյան
«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիր

Միացել եմ «ԿԱԶԱ»-ին 2013թ-ի սեպտեմբերին՝ որպես «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի ղեկավար։ Ծրագրի միջոցով փորձում ենք զարգացնել Հայաստանի երիտասարդության 
ինքնավարությունը, նախաձեռնողականությունը և քննադատ մտածողությունը։ Կարծում եմ, այս կերպ կարող ենք մեծապես նպաստել Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։
Կարդալ ավելին

Կարինե Ստեփանյան
«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիր
«Ուսուցում ուսուցանողների համար» ծրագիր

«ԿԱԶԱ»-ի թիմի հետ աշխատել եմ 4 տարի տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ի վերջո հանգրվանելով «Հայաստանի Երիտասարդ Քաղաքացիներ» և «Ուսուցանում ուսուցանողների համար» 
ծրագրերում, որոնց նպատակն է ապահովել հայ երիտասարդների անձնական աճը, զարգացնել նախաձեռնողականությունը զինել տարատեսակ հմտություններով՝ քաջալերելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը հասարակական գործընթացներում։
Կարդալ ավելին

Մարինե Թունյան
«Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագիր

Աշխատում եմ «ԿԱԶԱ» հիմնադրամում 2002թ․-ից, ուսուցանում եմ տարբեր ծրագրերի շրջանակներում, ներկայումս հանդիսանում եմ` «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագրի 
համակարգող, որի նպատակն է ինտեգրել փախստականներին և սիրիահայերին մեր կազմակերպության կրթական ծրագրերում, ինչպես նաև «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի համակարգողներից մեկն եմ։ Այս ծրագիրը երիտասարդներին կամավորության հնարավորություն է տալիս եվրոպական երկրներում։
Կարդալ ավելին

Զարինե Հարությունյան
«Ընտանիքի ընկեր» ծրագիր

2012 թվականից “Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ” ծրագրի շրջանակներում եղել եմ Մարդու իրավունքների ակումբի վարող։ Արդեն 8 ամիս է աշխատում եմ «ԿԱԶԱ»֊ում որպես “Ընտանիքի ընկեր”
րագրի ղեկավար։ Ծրագիրը իրականացվում է «ԿԱԶԱ»֊ի կողմից ՄԱԿ֊ի փախստականների գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է օգնություն և աջակցություն տրամադրել փախստականներին և ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին տեղացի կամավորների օգնությամբ՝ տրամադրելով պրակտիկ խորհուրդներ։
Կարդալ ավելին

Լուսինե Աղաբեկյան
«Երիտասարդների զբաղվածություն» ծրագիր

‹‹ԿԱԶԱ›› հիմնադրամին միացել եմ 2008թ.-ից՝ որպես հոգեբանական ակումբի վարող: 2014թ-ից հանդիսանում եմ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրի ղեկավար: Ծրագիրն իր մեջ ներառում է
«Երիտասարդ ձեռներեցներ» և «Աշխատանքային հմտությունների զարգացում» դասընթացները, որոնք նպատակ ունեն նպաստելու Հայաստանում երիտասարդների մասնագիտական ինքնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը: Ծրագրի միջոցով փորձում ենք զարգացնել երիտասարդների ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը, սեփական ապագան կերտելու պատրաստակամությունը և այլն:
Կարդալ ավելին

Լուսինե Տոնոյան
«Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» ծրագիր

«ԿԱԶԱ» հիմնադրամին միացել եմ 2014 թվականին, նախ որպես կամավոր, այնուհետև 2014 թվականի օգոստոս ամսից որպես «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» և  
«Երիտասարդների զբաղվածություն» ծրագրերի օգնական։
Կարդալ ավելին