ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Home » Ի նպաստ զբաղվածության-1 » ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանում զբոսաշրջության հաջող զարգացումն առաջ է բերում փորձառու զբոսավարների մեծ պահանջարկ։ Այս համատեքստում մեր առաջարկած կարճաժամկետ, սակայն ինտենսիվ դասընթացը նշանակալի հաջողություններ է գրանցում։

Ո՞րն է մեր նպատակը

2005 թվականից սկսած, հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում գրանցված տարեկան 10-15% աճը՝ մենք նախաձեռնեցինք զբոսավարների պատրաստման դասընթաց, որին մինչ օրս մասնակցել է մոտ 20 խումբ։ Արդեն 2011թ.-ին միևնույն թիրախային խմբի համար մեկնարկեց մեր հեռավար դասընթացը։ Այժմյան ծրագիրը ներառում է 2 բաղադրիչ՝ լսարանային հանդիպումներ և հեռավար դասեր։

Մեր առաջարկը համապատասխանեցված է զբոսաշրջության ոլորտի մասնագիտական կարիքներին և տեղի աշխատաշուկայի պահանջներին։

Որո՞նք են մեր մեթոդները

Դասընթացի տեսական բովանդակային մասը և գործնական աշխատանքները մշակվել են փորձառու զբոսավարների կողմից՝ ոլորտների մասնագետների հետ համագործակցությամբ։

Դասընթացը ներառում է տեսական մաս, աշխատանք հեռավար ուսուցման հարթակում, լսարանային հանդիպումներ և այցեր դեպի պատմամշակութային վայրեր։ Դասընթացի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքին մշտապես հետևում է մեկ մասնագետ մենթոր։

Մեր թիրախային խումբը

Նախապատվությունը տրվում է լեզվաբանության, մշակույթի կամ պատմության ոլորտում կրթություն ունեցող անձանց՝ առանց բացառելու այլ բնագավառներում բարձրագույն կրթություն ստացածների մասնակցությունը։ Բոլոր մասնակիցները պետք է օժտված լինեն հաղորդակցական և կազմակերպչական ջիղով։

Ֆինանսավորում

Ծրագիրն ինքնաֆինանսավորվում է։ Մասնակցության վճարը կազմում է ամսական 32 000 դրամ։ Հնարավոր են փոքրիկ կրթաթոշակներ։

Գործնական տեղեկություններ

  • Դասընթացը տևում է 7 ամիս և համատեղելի է կես դրույքով այլ գործունեության հետ։
  • Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին շնորհվում են մասնակցության վկայականներ, իսկ լավագույն մասնակիցներին աջակցում ենք մասնագիտական ներգրավվման հարցում։

Գրանցում

Հեռ.` 010 54 18 44, Էլ․հասցե`guides@kasa.am