ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Home » Ի նպաստ զբաղվածության » ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ո՞րն է մեր նպատակը

Մենք ցանկանում ենք ապահովել զբոսավարների շարունակական կրթությունը՝ այսպիսով նպաստելու համար ոլորտում առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը։

Հայաստանում զբոսաշրջության զարգացումն առաջ է բերում նոր՝ մասնագիտական ավելի խորը հարցերից տեղյակ լինելու կարիք, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ զբոսավարները դժվարությամբ են հայթայթում։Այստեղից էլ կանոնավոր կերպով կարճաժամկետ դասընթացների մասնակցելու պահանջը։

Վարսենիկ Պողոսյան, ֆրանսախոս զբոսավար և ճամփորդությունների կազմակերպիչ

«Առաջարկվող դասախոսությունները ճշգրիտ կերպով համապատասխանում են զբոսավարների կարիքներին և հնարավորություն են տալիս գտնելու պատասխաններ այնպիսի ոլորտներում, որոնցում մեզնից շատերը դժվարությունների են հանդիպում։ Քննարկված թեմաները մանրակրկտորեն ընտրված էին՝ հետևելով մասնակիցների պահանջներին։ Տարբեր թեմաների անդրադառնալու համար հրավիրված մասնագետների ընտրությունը խոսում էր դասընթացի կազմակերպիչների կողմից կանխավ իրականացված աշխատանքի մասնագիտական բարձր որակի մասին։ Լիահույս եմ, որ ծրագիրը կշարունակվի գալիք տարիներին ևս»։

,

2014 թվականից ի վեր մենք կազմակերպել ենք 6 թեմատիկ դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 40 փորձառու զբոսավար։ Վերջին դասըթնացների ընթացքում քննարկված թեմաների շարքում կարելի էր հանդիպել`

  • Հայաստանի երկրաբանությունը (քարանձավներ, երկրաշարժեր, հանքանյութեր, երկրաբանական հուշարձաններ և այլն):
  • Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական դրությունը (Հայ-թուրքական հարաբերությունները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ֆոնին, Հայ-ադրբեջանական հակամարտությունը, Հայ-չինական հարաբերությունների զարգացումը, Թուրքիայի քրդերը, « Իսլամական պետություն » խմբավորումը):
  • Հայաստանի եզդիները (կրոնը և ծեսերը):
  • Արվեստի պատմություն (Սիրիայի քրիստոնեական սրբավայրեր, Բյուզանդական, պարսկական, սիրիական և հայկական մշակույթների առանձնահատկությունների համեմատական ուսումնասիրություն, Կրոնական խորհրդանիշներ և այլն)…

Որո՞նք են մեր մեթոդները

Ծրագրի թիմը նախ երևան է հանում զբոսավարների կարիքները՝ մշակելու համար տարեցտարի թարմացվող կարճաժամկետ ծրագիր։ Հրավիրվում են հայ և օտարերկրյա ճանաչված մասնագետներ։ Աշխատանքային լեզուն հայերենն է կամ որևէ օտար լեզու՝ հայերեն թարգմանության ուղեկցությամբ։

Ֆինանսավորում

Ծրագիրն ինքնաֆինանսավորվող է։ Մասնակցության վճարի չափը պայմանավորված է առաջարկվող դասընթացի տևողությամբ։

Գրանցում

Հեռ.` 010 54 18 44, Էլ․հասցե`guides@kasa.am