Զբոսաշրջության ծրագրի Գյումրու պատասխանատուի թափուր հաստիք

Home » Հայտարարություններ » Զբոսաշրջության ծրագրի Գյումրու պատասխանատուի թափուր հաստիք

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 1, 2018թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝  9:00-18:00

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Գյումրիի կենտրոն, Շահումյան 69

  1. Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ
  • Իրականացնել և վերահսկել Գյումրիի Հյուրընկալության կենտրոնի աշխատանքները,
  • Կազմակերպել զբոսաշրջային խմբերի և կրթական միջոցառումների հյուրընկալությունը,
  • Ստեղծել ոլորտի հետ առնչվող բոլոր ծառայություններն ընդգրկող տվյալների բազա
  • Համագործակցել ոլորտի դերակատարների հետ,
  • Ապահովել Կենտրոնի տեսանելիությունը՝ կապեր տարբեր կառույցների հետ, գովազդ սոցիալական ցանցերում, ժամանող հյուրերին կենտրոնի ործունեության ներկայացում, մասնակցություն իրականացվող միջոցառումներին, փառատոններին, կոնֆերանսներին,
  • Աջակցել հյուրընկալվող հյուրերի ժամանցի կազմակերպմանը՝ երթուղիներ, մշակութային այցեր, հանդիպումներ, տրանսպորտ, ուղեկցող, ճաշ, և այլն:
  1. Պահանջվող որակավորումներ և հմտություններ։
  • Բարձրագույն կրթություն զբոսաշրջության, լեզուների կամ հաղորդակցման ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը ոլորտում ցանկալի է,
  • Կամավորության փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ֆրանսերենի և անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմային աշխատանք,
  • Կազմակերպչական ջիղ, պատասխանատվության զգացում, ճկունություն
  • Բարդ իրավիճակներին և անձանց հարմարվելու ունակություն,
  • Միջանձնային, հաղորդակցական   և  ներկայացուցչական  հիմնավոր հմտություններ,
  • Այլ մշակույթների նկատմամբ բաց և լայնախոհ մոտեցում,
  • Հայաստանում Հիմնադրամի դերի և փիլիսոփայության իմացություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 25-ը։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` kasa.gumri@kasa.am՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը «Զբոսաշրջության ծրագրի» Գյումրու կենտրոնի պատասխանատու:
Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 0312 5 65 28։ Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։