Զարգացման ծրագիր երեխաների և դեռահասների համար

Home » Զարգացման ծրագիր երեխաների և դեռահասների համար » Զարգացման ծրագիր երեխաների և դեռահասների համար

Հայաստանում գոյություն չունեն պետական հաստատություններ, որտեղ երեխաներն ու դեռահասները կկարողանան անձնապես և սոցիալապես զարգանալ: Հաշվի առնելով Գյումրիում մեր ակտիվ ներգրավվածությունը՝ մենք 2006 թ.-ին այնտեղ նմանատիպ լուսավոր ու ընդարձակ մի կենտրոն ստեղծեցինք:

Ինչու՞ աջակցել այս երեխաներին և երիտասարդներին

Մենք ցանկանում ենք՝

  • հնարավորություն տալ ֆիզիկական, արվեստային և մտավոր վարժանքների միջոցով արտահայտելու իրենց ստեղծարար միտքը,
  • նպաստել նրանց սոցիալականացմանը,
  • ցանկություն առաջացնել ժողովրդավարորեն ներգրավվելու իրենց բնակավայրի կյանքում,
  • աջակցել նրանց ծնողներին, որոնք հաճախ ուղղորդման կարիք ունեն անցումային այս բարդ շրջանում:

6-ամյա Անահիտի մայրը

«Դուստրս շատ ամաչկոտ ու քմահաճ էր : Սկզբում ծրագրի միջոցառումներին նա մասնակցում էր միայն իմ ներկայությամբ : Թիմի անհատական մոտեցման և ինձ հետ հաջորդական հանդիպումների շնորհիվ հայտնաբերեցինք այն պատճառները, որոնք դժվարացնում էին բաժանումը, ինչը թույլ տվեց երեխային ներգրավել խմբում»:

,

Ինչպիսի՞ն է մեր աջակցությունը

  • Երեխաները և դեռահասները սովորում են ավելի լավ ճանաչել իրենց և վստահություն ձեռք բերել սեփական անձի նկատմամբ՝ դառնալու համար իրենց իսկ ապագայի դերակատարները:
  • Նրանք մասնակցում են զանազան միջոցառումների, որոնք զուգակցում են խաղեր, արվեստի աշխատարաններ (նկարչություն, լուսանկարչություն, պար, երգեցողություն, թատրոն) և մտքերի փոխանակում:
  • Դեռահասության շրջանում ստանում են շատ արժեքավոր մասնագիտական ուղղորդում:
  • Բացահայտում են իրենց քաղաքն ու երկիրը մշակութային այցերի միջոցով:
  • Եվրոպացի երիտասարդների հետ հանդիպումների ու աշխատարանների շնորհիվ ավելի ընկալունակ են դառնում դեպի միջմշակութայնությունը:

Ո՞ր երեխաներն են հաճախում մեր կենտրոն

  • Մեր հովանավորյալ և մեր կենտրոնի շրջակայքում ապրող ընտանիքների երեխաները կամ երեխաներ, որոնց ծնողներին շահագրգռում է մեր մոտեցումը: Այս ծրագիրը մի մե՜ծ կում թարմ օդ է շատերի համար:
  • Մեր մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է. 2016 թ.-ին ծրագրին մասնակցել է 6-ից 16 տարեկան 120 երեխա ու դեռահաս. վերջիններս օգտվում են անհատական աջակցությունից, որը տանում է նրանց սոցիալական, քաղաքացիական և միջմշակութային լայնախոհության:

Ֆինանսավորում

  • «ԱՍՖԱՐ»/Ֆրանսիա և «ԿԱԶԱ»-ի կողմից հանգանակված նվիրատվություններ:
  • Մենք փնտրում ենք ներդրումներ՝ ծրագիրը զարգացնելու համար:
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInShare on VK