Ինչու՞ աջակցել այս երեխաներին և երիտասարդներին
Մենք ցանկանում ենք՝
- հնարավորություն տալ ֆիզիկական, արվեստային և մտավոր վարժանքների միջոցով արտահայտելու իրենց ստեղծարար միտքը,
- նպաստել նրանց սոցիալականացմանը,
- ցանկություն առաջացնել ժողովրդավարորեն ներգրավվելու իրենց բնակավայրի կյանքում,
- աջակցել նրանց ծնողներին, որոնք հաճախ ուղղորդման կարիք ունեն անցումային այս բարդ շրջանում:
6-ամյա Անահիտի մայրը«Դուստրս շատ ամաչկոտ ու քմահաճ էր : Սկզբում ծրագրի միջոցառումներին նա մասնակցում էր միայն իմ ներկայությամբ : Թիմի անհատական մոտեցման և ինձ հետ հաջորդական հանդիպումների շնորհիվ հայտնաբերեցինք այն պատճառները, որոնք դժվարացնում էին բաժանումը, ինչը թույլ տվեց երեխային ներգրավել խմբում»:
,
Ինչպիսի՞ն է մեր աջակցությունը
- Երեխաները և դեռահասները սովորում են ավելի լավ ճանաչել իրենց և վստահություն ձեռք բերել սեփական անձի նկատմամբ՝ դառնալու համար իրենց իսկ ապագայի դերակատարները:
- Նրանք մասնակցում են զանազան միջոցառումների, որոնք զուգակցում են խաղեր, արվեստի աշխատարաններ (նկարչություն, լուսանկարչություն, պար, երգեցողություն, թատրոն) և մտքերի փոխանակում:
- Դեռահասության շրջանում ստանում են շատ արժեքավոր մասնագիտական ուղղորդում:
- Բացահայտում են իրենց քաղաքն ու երկիրը մշակութային այցերի միջոցով:
- Եվրոպացի երիտասարդների հետ հանդիպումների ու աշխատարանների շնորհիվ ավելի ընկալունակ են դառնում դեպի միջմշակութայնությունը:
Ո՞ր երեխաներն են հաճախում մեր կենտրոն
- Մեր հովանավորյալ և մեր կենտրոնի շրջակայքում ապրող ընտանիքների երեխաները կամ երեխաներ, որոնց ծնողներին շահագրգռում է մեր մոտեցումը: Այս ծրագիրը մի մե՜ծ կում թարմ օդ է շատերի համար:
- Մեր մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է. 2016 թ.-ին ծրագրին մասնակցել է 6-ից 16 տարեկան 120 երեխա ու դեռահաս. վերջիններս օգտվում են անհատական աջակցությունից, որը տանում է նրանց սոցիալական, քաղաքացիական և միջմշակութային լայնախոհության:
Ֆինանսավորում
- «ԱՍՖԱՐ»/Ֆրանսիա և «ԿԱԶԱ»-ի կողմից հանգանակված նվիրատվություններ:
- Մենք փնտրում ենք ներդրումներ՝ ծրագիրը զարգացնելու համար: