ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Home » Ի նպաստ զբաղվածության » ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Մենք ցանկանում ենք օգնել երիտասարդներին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում՝ դրա համար մեր ծրագրի շրջանակներում առաջարկելով մի շարք բաղադրիչներ։

Ո՞րն է մեր նպատակը

2012 թվականից ի վեր մենք ստեղծել ենք աշխատանքային հմտությունների զարգացմանը միտված դասընթացներ՝ լրացնելու համար ֆորմալ կրթական համակարգի բացերը, որը հազվադեպ է պատշաճ ուշադրություն հատկացնում անհրաժեշտ հարակից հմտությունների զարգացմանը։

Այսպիսով մենք առաջարկում ենք դասընթաց, որը բաղկացած է ինքնաճանաչմանը (ինչպես ներկայանալ, կառավարել սեփական ժամանակը, աշխատել թիմում, կառավարել բախումները) և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված բաղադրիչներից, ինչպես նաև հետազոտական, մինչև անգամ՝ աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ գործիքներ՝ զարգացնելու համար մեր մասնակիցների անձնային որակներն ու մասնագիտական կարողությունները։

Զուգահեռաբար մենք իրականացնում ենք նաև դասընթացներ, որոնք միտված են տեղեկատվական հանդիպումների միջոցով սոցիալական ձեռներեցության խթանմանը։ Վերջիններս երիտասարդների տրամադրության տակ են դնում արդյունավետ գործիքներ՝ կյանքի կոչելու համար իրական բիզնես-նախագիծ՝ մանրակրկտորեն մշակված և շուկայի պահանջները հաշվի առնող։

Պատկերը լրացնում են հանդիպումները մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և մասնագիտական հաջողության իրենց պատմությամբ կիսվելու եկած անձնանց հետ։

Ծրագիրն իրականացվում է Երևանում և Գյումրիում տարեկան 2-3 անգամ՝ 36 ժամ ընդհանուր տևողությամբ (բաշխված մոտ 3 ամսվա վրա)։

Որո՞նք են մեր մեթոդները

Մենք ընտրել ենք ոչ ֆորմալ կրթության մեթոդները․ հանդիպումների ընթացքում առաջարկվում են թեմատիկ տեղեկությունների շուրջ քննարկումներ, ինչպես նաև տարբեր գործնական առաջադրանքներ՝ մասնակիցների անձնային և մասնագիտական անհրաժեշտ որակների զարգացման նպատակով։

Մեր թիրախային խումբը

16-ից 35 տարեկան երիտասարդներ, որոնք աշխատանք են փնտրում կամ ցանկանում են զարգացնել հարակից աշխատանքային հմտությունները։

Ֆինանսավորում

  • Մասնակիցներ՝ 10 000 դրամ։ Հնարավոր է փոքրիկ կրթաթոշակների տրամադրում։
  • Հովանավորներ՝ Գյումրիում՝ Azad հիմնադրամ/ Ժնև։ Երևանի համար փնտրում ենք հովանավորներ՝ դասընթացի 2016-ի վերջին նախատեսված թողարկման համար։ Կապվե՛ք մեզ հետ:

Գրանցում

Երևան: Հեռ.` 010 54 18 44, Էլ․հասցե` espaces@kasa.am

Գյումրի: Հեռ.` 0312 5 65 28, Էլ․հասցե` kasa.gumri@kasa.am