Ո՞րն է մեր նպատակը
Մենք համարում ենք, որ երիտասարդների մասնակցությունն իրենց համայնքում առկա խնդիրների լուծմանը հիմնարար նշանակություն ունի, այդ պատճառով առաջարկում ենք դասընթացներ, որոնք համակցում են անձնային զարգացումը և համագործակցության խթանումը երիտասարդների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Դրանցում այս պահին ներգրավված է մոտ 20 երիտասարդ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերից։
Ո՞րն է մեր նպատակը
- Մենք առաջարկում ենք դասընթացներ երիտասարդների մասնակցության, նախագծերի կառավարման, սոցիալական ձեռներեցության և այլ թեմաների շուրջ՝ ելնելով երիտասարդահեն զարգացում (Youth-led development) հասկացությունից, որի նպատակն է տեղին և նորարարական լուծումներ առաջարկել համայնքային խնդիրներին և մարտահրավերներին ընդառաջ՝ կիրառելով երիտասարդների ներուժը (ՄԱԿ-Հաբիտատ)։
- Մենք մասնակիցների տրամադրության տակ ենք դնում դինամիկ գործիքներ, մասնավորապես՝ ուսումնական խաղեր, որոնք ստեղծել կամ թարգմանել ենք ինքներս՝ պատկերային քարտեր հասարակությունում առկա խնդիրների վերաբերյալ, Enter Dignitiland խաղը՝ սոցիալական իրավունքների մասին և այլն։
- Մենք աջակցում ենք մասնակիցներին համայնքային զարգացման 10 նախագծի իրականացման հարցում։
Ֆինանսավորում
Ծրագրի առաջին թողարկման հովանավորն է Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանությունը։ Մենք մեծ ցանկություն ունենք շարունակել այն 2017 թվականից հետո ևս, ուստի փնտրում ենք աջակիցներ։ Կապվե՛ք մեզ հետ: