Ո՞րն է մեր նպատակը
«ԿԱԶԱ»-ի և Թրեյներների ազգային թիմի (ԹԱԹ) արդեն հարուստ փորձը վերապատրաստման ոլորտում երևան հանեց Հայաստանում որակավորված և փորձառու դասընթացավարների պակաս։
Հենց այս փաստն է ընկած « Դասընթացավարների վերապատրաստում » դասընթացի հիմքում։
Մեր նպատակն է դասընթացավարներին օժտել այնպիսի հմտություններով, ինչպիսիք են կրթական կարիքների վերլուծությունը և դասընթացների կազմակերպումը՝ ելնելով համապատասխան կարիքներից, թիմային աշխատանքը և այլ հիմնարար կարողություններ։ Ծրագիրն իրականացվել է երեք անգամ՝ 2012-2015 թթ՝ ամեն անգամ համապատասխանեցվելով տվյալ թողարկման մասնակիցների առանձնահատուկ պահանջներին։
Որո՞նք են մեր մեթոդները
Ծրագրի յուրաքանչյուր թողարկում տևում է 8 ամիս և բաժանվում է 5 փուլի`
- 3 լսարանային հանդիպում՝ ուղեկցված հեռավար դասընթացով,
- 2 գործնական աշխատանք լսարանային հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում, որոնք իրականացվում են մեր դասընթացավարների մասնագիտական աջակցությամբ և ուղղորդմամբ։
Դասընթացն իրականացվում է ինտերակտիվ մեթոդներով, որոնք զուգակցում են տեսականն ու գործնականը՝ միաժամանակ օգտվելով առցանց ուսուցման մեր հարթակի ընձեռած հնարավորություններից։
Զուգահեռաբար մենք հրատարակել ենք « Ոչ ֆորմալ կրթության ներածություն » ձեռնարկը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման կենտրոնի և ԹԱԹ-ի հետ համատեղ, որի նպատակն է ուսուցման բնագավառում մասնագիտացող անձանց տրամադրել տեսական և մեթոդաբանական աջակցություն՝ ներկայացնելով նրանց ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքները և շնորհելով մեթոդաբանական մի ամբողջ գործիքակազմ՝ գործնական աշխատանքների իրականացման համար։
Մեր թիրախային խումբը
Դասընթացը բաց է 20-ից 40 տարեկան բոլոր երիտասարդների համար՝ Հայաստանի ողջ տարածքից, որոնք ներգրավված են հասարակական ոլորտում իրականացվող կրթական ծրագրերում և համապատասխանում են որոշակի պայմանների`
- 2 տարվա փորձ ուսուցման բնագավառում (հասարակական ոլորտ),
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի/ֆրանսերենի իմացություն,
- Համակարգչային հմտություններ (MS Word, MS Excel, MS PPT, Internet),
- Ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու հանձնառություն,
- Մոտիվացիա, ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում։
Ֆինանսավորում
- Մասնակիցներ՝ 50 000 դրամ՝ դասընթացի ողջ տևողության համար։ Հնարավոր է փոքրիկ կրթաթոշակների տրամադրում։
- Հովանավորներ՝ 2012-2015թթ՝ Moser հիմնադրամ/ Ժնև։ Ծրագրի հաջորդ՝ 2016 թվականի վերջին նախատեսված թողարկման համար փնտրում ենք հովանավորներ։ Կապվե՛ք մեզ հետ: