Առցանց ուսուցման հարթակ

Home » Լուրեր Հայաստանից » Առցանց ուսուցման հարթակ

«ԿԱԶԱ» հիմնադրամի առցանց ուսուցման հարթակը գործում է 2011թ.-ից: Այս տարիների ընթացքում հարթակում ուսանել է ավելի քան 1500 հոգի: Առցանց հարթակի դասընթացների թեմաները բազմազան են՝ ակտիվ քաղաքացիութուն, զբաղվածություն, ուսուցանում ուսուցանողների համար, սոցիալական ձեռնարկատիրություն, զբոսավարություն և այլն:

Վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, առցանց ուսումնառության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։ Ինքնուրույն սովորելու միտումները հստակ են, ուստի և Հայաստանում շատերի համար առցանց դասընթացները ևս դառնում են ակտուալ։

Հարթակի բազում դասընթացներից մեկն է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ուսուցանողների պատրաստումը։ Դասընթացն իրականացվում է «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի, Գերմանիայի Դաշնային Կառավարության Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ, «Նոյ» հայ-գերմանական մշակութային ՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, ինչպես նաև՝ «Միջմշակութային կենտրոն» ավստրիական կազմակերպության հետ համագործակցությամբ:

PՍՁ ոլորտով հետաքրքրվողների այս ծրագիրը երկար սպասված և անհրաժեշտ էր։ Սրա մասին են վկայում 180 դիմորդներն ու նրանց մեծ ակտիվությունը ծրագրի ընտրական փուլերում:

Ի դեպ, hատուկ ծրագրի համար հայ մասնագետների կողմից հայերենով ստեղծվել են վիդեոդասեր, տեսական ներածական նյութեր, հարցաշարեր: Սա հնարավորություն է տալիս, անգամ լեզվի վատ իմացության պարագայում, ուսումնասիրել նոր նյութեր, նոր մեթոդական մոտեցումներ և գործիքներ: Առցանց ուսումնառությունը հնարավորություն է տալիս նաև ոչ երևանաբնակներին ուսանել հարթակում՝ ստանալով կարողությունների զարգացման լայն հնարավորություն։