Աշխատանքի հրավեր․ առցանց ուսուցման ծրագրի պատասխանատու

Home » Հայտարարություններ » Աշխատանքի հրավեր․ առցանց ուսուցման ծրագրի պատասխանատու

Աշխատանքի տևողությունը` առնվազն 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` սեպտեմբեր, 2018թ․

Ժամանակացույցը՝ երեքշաբթի-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00

Աշխատանքի վայրը` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոն, Նալբանդյան 29

Աշխատանքի նկարագիր`

Ծրագրի պատասխանատուի հիմնական գործառույթն է ծրագրի իրականացումը։ Ծրագրի պատասխանատուն ապահովելու է առցանց ուսուցման հարթակում նոր դասընթացների մշակումը, գործող դասընթացների անխափան գործունեությունը՝ մշտապես իրականացնելով անհրաժեշտ փոփոխություններ՝ առավելագույնս ինտերակտիվ և ուսուցողական կարիքներին համապատասխան դարձնելու համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ստեղծել դասընթացի կառուցվածքը և սահմանել վերջինիս դասավանդման մեթոդները՝ ըստ նախապես սահմանված ուսուցողական նպատակների
  • Վերհանել ուսանողների ուսուցողական կարիքները և դրանց համապատասխան լուծումներ գտնել առցանց դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու համար գրաֆիկայի, ինֆոգրաֆիկայի, անիմացիայի և տեսանյութերի միջոցով
  • Աշխատել այլ ծրագրային թիմերի հետ՝ վերհանելով գոյություն ունեցող դասընթացների բարելավման հնարավորությունները և աջակցելով նրանց հարստացնել ծրագրերում ուսուցողական գործընթացները առցանց գործիքներով
  • Հիմնադրամի տարբեր ծրագրերի շրջանակներում մշակել ուսուցողական խաղեր՝ համագործակցելով այլ ծրագրային թիմերի հետ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • Ծրագրի կառավարման հմտություններ
  • Առցանց դասըթացների մշակման վերաբերյալ կրթություն և /կամ փորձ
  • Առցանց դասընթացների գործիքների և տեխնոլոգիաների կիրառման փորձ
  • Առցանց դասընթացի նյութերի մշակման, թեստավորման և արդյունավետության գնահատման կարողություն
  • Միաժամանակ տարբեր աշխատանքներ կատարելու ունակություն
  • Ե՛վ ինքնուրույն, և՛թիմում աշխատելու ունակություն
  • Հայերենի և անգլերենի/ֆրանսերենի լավ իմացություն
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Ոլորտին առնչվող նորություններին հետևելու և դրանք աշխատանքում ներդնելու կարողություն
  • Համակարգչային հմտություններ
  • Անձնային հատկանիշներ՝ պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, ուշադրություն դետալներին, ստեղծարար մոտեցում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն,

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը։

Ձեր ինքնակենսագրականը /CV/ և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով` espaces@kasa.am՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը:

Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել` 010 54 18 44։

* Միայն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։