«Երիտասարդները հանուն հասարակության»

Home » Médias sur nous » «Երիտասարդները հանուն հասարակության»

lyunse.com5 տարի շարունակ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս»  կրթամշակութային կենտրոնը համախմբում է երիտասարդներին իրենց հետաքրքրությունների, գաղափարների ու նպատակների  շուրջ:  «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ամեն շաբաթ երիտասարնդերը հավաքվում են, վերապատրաստվում ու քննարկում  զանազան թեմաներ: Գործում են տարբեր ակումբներ՝ արվեստասերների, կինոմանների, ֆրանկոֆոնների, անգլիախոսների, հոգեբանական, անգամ գործում է ֆիլմաստեղծման ակումբ, որը համախմբում է փոքրիկ ֆիլմեր ստեղծող երիտասարդներին:

Այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն: « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի համակարգող Կարինե Ստեփանյանը պատմում է, որ դրանք կազմակերպվում են երիտասարդների մոտ վերլուծական,քննադատական միտքը,ստեղծարարությունը զարգացնելու, նրանց ավելի նախաձեռնող ու ինքնուրույն դարձնելու,մոտիվացնելու, սեփական իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելու  նպատակով:

Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ : 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedInShare on VK